դպրոցական միջոցառում

<< Ոսկե աշուն  >>

2017թ.  հոկտեմբերի  27-ին Արագածոտնի  մարզի  Անտառուտի միջնակարգ դպրոցում անցկացվեց  համադպրոցական միջոցառում` << Ոսկե աշուն >>: Միջոցառման  մասնակից   I – XII  դասարանների  աշակերտներն  այդ  օրը  փայլում էին  իրենց  թե՛ ազգային տարազով,  թե՛ սեղանների`  մեկը  մյուսից  գեղեցիկ ձևավորումով,  թե՛ ազգագրական երգ  ու  պարով:  Դպրոցն  իր  աշնան  երփներանգ  գույներով  մտել էր  իր  տարերքի մեջ:

Դպրոցի  մանկավարժներից  կազմվեց  հանձնաժողով,  որը  գնահատում  էր  և՛ սեղանների  ուտեստների  առատությունը,  և՛ նրբաճաշակ  ձևավորումը,  և՛ գեղարվեստական մասը: Հաղթող դասարանն  արժանացավ  գովեստի և բարձր մրցանակի: