ՏՆՕՐԵՆ

Սուրիկ  Գագիկի  Շմավոնյանը ծնվել է 12.04.1961թ.  Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում: 1968 -1978թ.թ. սովորել է  Բյուրականի   Հովհաննես  Թումանյանի անվան  միջնակարգ դպրոցում: 1979 — 1981 թ.թ. զինծառայության  է  անցել  Պետերբուրգում: 1986թ.  աշխատել  է  Ագարակի  միջնակարգ  դպրոցում` որպես ուսուցիչ:  1994 — 2003 թ.թ.  աշխատանքը համատեղել է  Ագարակի  և  Բյուրականի միջնակարգ  դպրոցներում:  2004 թ. մինչ այժմ  աշխատում է  Անտառուտի  միջնակարգ դպրոցում`  որպես  տնօրեն:  Ամուսնացած է, ունի 3 զավակ: