Փոխտնօրեն

Կարինե Արամայիսի Ասլանյանը ծնվել է  27. 03.1957թ. Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղում: 1964թ. ընդունվել է Անտառուտի տարրական դպրոց: Այնուհետև ուսումը շարունակոլ է Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում` ավարտելով 1974թ.: 1976թ. ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան Պետական մանկավարժական ինստիտուտի  << Մաթեմատիկա >> -ի   ֆակուլտետը, որն ավարտել է 1980թ.: Կարինե  Ասլանյանը  1980թ.  ընդունվել է աշխատանքի  Բյուրականի  Հովհաննես Թումանյանի անվան միջն. դպրոցում` որպես մաթեմատիկայի ուսուցչուհի: 1995թ. աշԽատել է և՛ որպես մաթեմատիկայի ուսուցչուհի , և՛ տարական դպրոցի ուսմասվար:

2004թ. աշԽատում է Անտառուտի միջնակարգ դպրոցում` որպես և՛ ուսուցչուհի և՛ փոխտնօրեն:

Կարինե Ասլանյանը  աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է բազմաթիվ գովասանագրերով և կրծքանշանով: